Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Այն, ինչ առնչվում է սահմանային լարվածության աճին, դատապարտելի և անընդունելի է.ԱԳ նախարարի հարցազրույցը «Իրականում» հաղորդմանը(տեսանյութ)

am
 Ayn, inch`  arhnch`vowm e sahmanayin larvatsowt`yan achin, dataparteli ew anendowneli e.AG nakharari harts`azrowyts`e <<Irakanowm>> haghordmane(tesanyowt`)_101033

  ԱԳ նախարարի հարցազրույցը «Իրականում» հաղորդմանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարին:

Հարցազրույցը  ներկայացնում ենք կրճատումներով: Այն ամբողջությամբ՝ դիտեք ստորև տեղադրված տեսանյութում:

 

  Հարց. Հնարավոր համարո՞ւմ եք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյան-Թրամպ հանդիպումը: 

Զոհրաբ Մնացականյան. Սա շարունակական գործընթաց է. նման հանդիպման համար մենք շարունակում ենք պատրաստել բոլոր հիմքերը, որպեսզի այդ հանդիպումը կայանա, լինի բովանդակալից և արդյունավետ:

Հարց. Պարո՛ն նախարար, Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին բազմիցս է խոսվում փաստերով, օրերս էլ Վարշավայում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ժողովը նվիրված էր այս հարցին։ Հայաստանում և Ադրբեջանում ժողովրդավարության վիճակն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծման վրա։

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանում և Արցախում մենք ընտրել ենք պետություն կառուցելու մի ուղի, որտեղ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը մեր պետականության կառուցման հիմքն են: Ղարաբաղյան հիմնախնդիրը մեզ՝ Հայաստանի համար, Արցախի համար վերաբերում է մարդուն, վերաբերում է Արցախի հարյուր հիսուն հազար բնակիչներին՝ մեր հայրենակիցներին, ում անվտանգության և գոյության համար առկա է հստակ սպառնալիք: Այն պայմաններում, երբ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ շարունակվում է այլատյացության, ատելության սերմանումը, չենք պատկերացնում, թե ինչպես է հնարավոր խոսել իրավունքի մասին...

ՀարցՄինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոխելու կարիք տեսնու՞մ եք:

Զոհրաբ Մնացականյան. Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եղել և մնում է ամենագործնական, ամենաարդյունավետ ձևաչափը, որի շրջանակներում տեղի է ունենում բանակցային գործընթացը: Ձևաչափի որևէ փոփոխություն որևէ ադյունք չի ունենալու: Մենք բնականաբար դեմ ենք լինելու դրան:

 Հարց. Հայաստանը բանակցային գործընթացին Արցախի մասնակցության վերաբերյալ ունի հստակ դիրքորոշում, որը վարչապետը բազմիցս բարձրաձայնել է: Դուք օրեր առաջ եք վերադարձել Արցախից: Արցախն է՞լ է համաձայն, որ առանց իր մասնակցության չպիտի լինեն բանակցություններ:

Զոհրաբ Մնացականյան. Արցախն արտահայտվել է այդ հարցի վերաբերյալ: Սա նորություն չէ: Իրականում այն, որ Արցախն ունի որոշիչ ձայն այս գործընթացում, արտահայտվել է բազմիցս, և դա իրողություն է: Արցախի որոշիչ ձայնի կիրառելիությունն ապահովելու համար մենք շարունակելու ենք աշխատել այս հարցի շուրջ: Հստակ է, որ  առանց Արցախի որոշումների որևէ տևական կայուն լուծում ենթադրելն ու պատկերացնելն անհնար է:

Հարց Կարո՞ղ ենք ենթադրել, որ քանի դեռ Արցախի մասնակցության հարցը հստակ չէ, բանակցությունները կանգ են առնում։

Զոհրաբ Մնացականյան. Ոչ, չի կարելի այդպես ասել, որովհետև մենք շարունակում ենք մնալ կառուցողական: Հայաստանը շարունակելու է կառուցողական աշխատել խաղաղ բանակցությունների գործընթացի շրջանակներում, և աշխատել բոլոր այս հարցերի շուրջ, որովհետև բանակցությունների միջոցով է, որ մենք կարող ենք լուծումներ տալ։

 Հարց Հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում նկատվող սրացումների մասին խոսենք: Չե՞ք կարծում, որ պետք է միջամտեր ՀԱՊԿ-ը՝ որպես տարածաշրջանում անվտանգությունը երաշխավորող և ապահովող կառույց:

Զոհրաբ Մնացականյան. Այն, ինչ կատարվում և առնչվում է լարվածության աճին, դատապարտելի է և անընդունելի: Մենք խոսում ենք մեր կառուցողական ներգրավվածության՝ բացառապես խաղաղության ճանապարհով հարցը լուծելու մեր դիրքորոշման մասին: Բնականաբար, չեմ ցանկանում, որպեսզի դա ընդունվի որպես մեր կողմից վճռականության պակաս. նման բան չի եղել և երբեք չի լինելու: Քանի որ և՛ Հայաստանը, և՛ Արցախը պատրաստ են իրենց պաշտպանելու և այդ գործառույթը մշտապես ինքնուրույն կատարում են: Այդ կարողությունը կա: Միևնույն ժամանակ մենք հանդիսանում ենք ՀԱՊԿ-ի անդամ: Կա կանոնադրական պարտավորություն՝ միմյանց աջակցելու պաշտպանության ոլորտում:

Մենք մեր գործառույթը կատարում ենք այնքանով, որ ՀԱՊԿ անդամ-պետությունները տեղեկացված են և գիտեն տեղի ունեցող բոլոր զարգացումների մասին: Կանոնադրության համապատասխան դրույթների կիրառումը կլինի այն ժամանակ, երբ մենք պնդենք դա, երբ համապատասխան իրավիճակը կգնահատվի այնպես, որ այդ դրույթը պետք է կիրառել:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ