Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ինչ-որ մեկը մահացե՞լ է, ինչ-որ բան քանդե՞լ են. Կոնստանտին Զատուլին

am
 Inch`-or meke mahats`e?l e, inch`-or ban k`ande?l en. Konstantin Zatowlin_80603

 

ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը զարմացած է, որ Հայաստանում չեն դադարում Փանիկում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների կողմից ուսումնական վարժանքներ անցկացնելու դեպքի քննարկումները:

«Հայ-ռուսական հարաբերությունների համար պատրվակներ հորինելու խաղում լավ բան չկա,- ասել է Զատուլինը: -Շատերը, այդ թվում` Հայաստանում, անվերջ կանխատեսում են հայ-ռուսական հարաբերությունների անկում նոր իշխանությունների օրոք: Ես չէի ցանկանա կիսել այդ մտահոգությունները: Շատերի համար դա կլիներ ցանկալի ելք, կարդարանար նրանց ցանկությունը: Իսկ նրանք ուզում են, որ հայ-ռուսական հարաբերությունները վատանան»,- շեշտեց պատգամավորը: Կոնստանտին Զատուլինը հորդորեց պատասխանել հարցին, թե Հայաստանի համար լա՞վ կլինի, որ հայ-ռուսական հարաբերությունները ստվերվեն:

«Եղել են ավելի լուրջ դեպքեր: Հիշում եք, որ ռազմաբազայի զինծառայողը սպանել էր 5- հոգանոց ընտանիքի: Այդ ժամանակ կրքերը եռում էին, և ավելի շատ հիմքեր կային: Իսկ հիմա հայկական լրատվամիջոցները պատմում են, թե ինչ ահռելի հարված է հասցվել այդ ուսումնական վարժանքներից: Ինչ-որ մեկը մահացե՞լ է, ինչ-որ բան քանդե՞լ են, ի՞նչ է եղել»,- հարց հնչեցրեց պատգամավորը: Նրա դիտարկմամբ՝ կան մարդիկ, ովքեր հետաքրքրված են Հայաստանում հակառուսական տրամադրություններ զարգացնելով, հակառակ դեպքում` այս պատմությունն այսքան չէր ծավալվի:


Ինչ վերաբերում է այն տեսակետներին, թե կարիք կա փոխելու ռուսական ռազմաբազայի տեղակայման համաձայնագրի դրույթները, որը հերքեց ՀՀ ՊՆ-ը, Կոնստանտին Զատուլինն ասաց՝ որևէ լավ բան այդտեղ լինել չի կարող:
«Միջազգային պայմանավորվածություններն ու համաձայնագրերը պետք է վեր լինեն կուսակցական հետաքրքրությունից, հատկապես, երբ խոսքը Հայաստանի նման երկրի մասին է, որը գտնվում է տարածաշրջանային բարդ կծիկի մեջ»,- ասաց Զատուլինը:

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ