Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Քննարկումներն ընթացքի մեջ են. Մանե Թանդիլյանը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

am
 K`nnarkowmnern ent`ats`k`i mej en. Mane T`andilyane, kowtakayin kensat`oshakayin hamakargi masin_78943

Այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի խնդրին, ասաց. «Քննարկումներն ընթացքի մեջ են, և այսօր ես շտապում եմ նաև այդ հանդիպմանը՝ նախարարների մակարդակով, որ գտնենք ընդհանուր լուծումներ: Լուծումները կան, տրված են, մնում է որոշակի համաձայնության գալ, և վերջնական տեսքով նախագիծը դնենք հանրային քննարկման»:

Հարցին, թե որոնք էին այն սկզբունքները, որի համար նա  հրաժարական տվեց, նա արձագանքեց. «Ես սկզբունքները հայտարարել եմ, բացահայտել եմ, և հենց այդ մասին են լուծումները, որոնք կհրապարակենք, երբ հանրային քննարկումներն ամփոփենք և նախագծին կտրվի օրենքի տեսք»:

Ինչ վերաբերում է Դաշնակցության ներկայացրած առաջարկներին, Մանե Թանդիլյանն ասաց, որ վաղուց է ծանոթ այդ տեսակետին. «Ես այդ հայեցակարգով աշխատել եմ Արծվիկ Մինասյանի հետ, և հիմա գտնում ենք ընդհանուր հնարավոր լուծումներ»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ