Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Մենք պետք է իրավիճակը սթափ գնահատենք. Դավիթ Տոնոյան

am ru es
 Menk` petk` e iravichake st`ap` gnahatenk`. Davit` Tonoyan_63924

Արդեն քանի օր է լուրեր են պտտվում, թե Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածում դիրքերն առաջ է բերում: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է. որ պաշտպանության նախարարությունը հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի:

 

«Պաշտպանության նախարարությունը մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջովին վերահսկելի է, եւ մենք մեր արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում ենք այդ ցանկացած փոփոխություն: Բոլորը պետք է գիտակցեն, որ Ադրբեջանն իր տարածքում է իրականացնում որոշակի տեղափոխումներ: Դա Ադրբեջանի` Նախիջեւանի Հանրապոտության տարածքն է: Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա: Ես կարծում եմ, որ մենք պետք է իրավիճակը սթափ գնահատենք, ոչ մի խնդիր այս պահին Պաշտպանության նախարարությունը չի տեսնում: ՀԱՊԿ-ի ներգրավվման խնդիր ընդհանրապես չկա», - ասել է նախարարը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ