Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Փաշինյանի և ՀՅԴ-ի հարաբերություններն այլևս այն չեն. «Ժողովուրդ»

am
 P`ashinyani ew HYD-i haraberowt`yownnern aylews ayn ch`en. <<Zhoghovowrd>>_85555

«Ժողովուրդ» թերթը խմբագրականում դրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարությանը մաս կազմող ՀՅԴ-ի հարաբերություններն այլևս այն չեն: Պատճառը ներքաղաքական վերջին իրադարձություններն են, երբ ՀՅԴ-ն, Փաշինյանի կառավարության մաս կազմելով, հանդես եկավ հայտարարությամբ՝ անուղղակի քննադատելով իշխանություններին:

Եթե հիշում եք, ՀՏԴ-ն հայտարարության մեջ մատնանշել է, որ Քոչարյանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մեղադրանքները թողնում են ընտրովի արդարադատության և անկողմնակալ քննության տպավորություն:

Եվ ահա, փոխվարչապետ, ՔՊ անդամ Տիգրան Ավինյանն «Ազատության» ռ/կ եթերում անհասկանալի է որակել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Դաշնակցության տարածած հայտարարությունը՝ միաժամանակ ընդգծելով՝ կոալիցիոն գործընկերոջ այս քայլը մտորելու տեղիք է տալիս:

«Որոշակի վերլուծելու կարիք կա այս գործողությունները: Եվ կարծում եմ՝ այդ վերլուծական գործընթացը նաև կբերի որոշակի եզրահանգումների մեզ, - ասել է նա և հավելել, - ով-ով, Դաշնակցությունը, որը հիմա կազմում է կառավարության մի մաս, պետք է շատ հստակ իմանա, թե ինչպիսի փոխհարաբերություններ կան գործադիր և դատական իշխանությունների միջև, արդյոք կան ճնշումներ դատական իշխանության վրա, թե՞ չկան: Որևէ մեկը դատավորին չի զանգում և ասում՝ ինչ անի դատավորը: Դա անընդունելի է և նոնսենս է»:

ՀՅԴ-ն առայժմ պաշտոնապես չի արձագանքել փոխվարչապետի խոսքերին»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ