Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

ՊՆ-ում լարված իրավիճակ է, գեներալիտետը նեղված է

am
 PN-owm larvats iravichak e, generalitete neghvats e_78303

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում լարված իրավիճակ է, գեներալիտետը նեղված է բանակում սկսված մասշտաբային ստուգումներից: «Բոլորիս որպես հանցագործ են նայում: Խնդիրը ոչ թե կոռուպցիան է կամ չարաշահումների բացահայտումը, այլ բանակը համընդհանուր թիրախ դարձնելը:

Մի գեներալի նկատմամբ հետախուզում է հայտարարված, մեկին կալանավորել են, մյուսներին՝ որպես վկա ներգրավել, մեկը մտնում է քաղաքականություն ու փչանում, իսկ սրանք մարդիկ են, ովքեր՝ լավ կամ վատ, բանակի ու բանակի կառուցման հետ առնչվել են: Այսինքն՝ բոլորին գլխատում են, իսկ ովքե՞ր են տակը մնում: Գոնե բանակի մասով շոուներ չպետք է անեին, ուրիշ ոլորտներում ինչ ուզում է՝ անեն»,- ասում է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ