Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Պուտինը եւ Մերկելը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

am
 Powtine ew Merkele k`nnarkel en Siriayowm tirogh iravichake_99927

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը:

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է սեպտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններում Իդլիբի դեէսկալացիայի գոտու կայունացման վերաբերյալ ձեռք բերված ռուս-թուրքական համաձայնությունների մասին:

Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ պատրաստակամությունը Ուկրաինայի ներքին հակամարտության հետագա աջակցության մասին, ներառյալ «նորմանդական ձեւաչափի» շրջանակներում: Վլադիմիր Պուտինը մտահոգություն է հայտնել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության արդյունքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Նորից շեշտվել է 2015 թվականի Մինսկի միջոցառումների համալիրի ամբողջական կատարման, այդ թվում տարածաշրջանին Կիեւի կողմից օրենքով հատուկ կարգավիճակի ամրագրման անհրաժեշտությունը:

Բացի դրանից, անդրադարձ է կատարվել համաշխարհային ֆինանսական շուկաներում բացասական միտումների հաղթահարման հետ կապված որոշ հարցերի:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ