Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Տարածաշրջանում եզակի՝ ներառական փուռ-սրճարան Գյումրիում

am
 Taratsashrjanowm ezaki,  nerarhakan p`owrh-srcharan Gyowmriowm_98135

Գյումրիում բացվել է տարածաշրջանում եզակի «Արեգակ» ներառական փուռ-սրճարանը: Գյումրու հենց կենտրոնում՝ Աբովյան 242 հասցեում այսուհետ կգործի ներառական սրճարանն ու փուռը, որտեղ կաշխատեն բացառապես հաշմանդամություն ունեցող երիտասարդները և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները
Սրճարանի և փռի բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 14-ին, ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ:
ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին կարևորեց ծրագրի նախաձեռնումն ու կիրառումը՝ ընդգծելով, որ նմանատիպ ծրագրերը նպաստում են ներառական հասարակության կայացմանը: Դեսպանն այնուհետ անդրադարձավ Եվրամիության կողմից Գյումրիում իրականացվող ծրագրերին: «Գյումրին ամենաեվրոպական քաղաքն է Հայաստանում: Այս փուռով Գյումրին ավելի եվրոպական է դառնում: Ծրագիրը կոչված է ոգեշնչելու սահմանափակ կարողություններ ունեցող անձանց և խրախուսել նրանց, որպեսզի նրանք հավատան, որ հասարակության կարևոր մասն են կազմում: Ավելի շատ էինք ուզում, որ ծրագիրն իրականացվեր հենց Գյումրիում՝ որպեսզի այն դառնա ներառական քաղաքի օրինակ»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ