Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

«Աշնան արևը»՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում

am
<<Ashnan arewe>>, Vanadzori Hovhannes Abelyani anvan petakan dramatikakan t`atroni bemowm_42335

 Ս. թ. փետրվարի 9-ին՝ ժամը 16:00-ին, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կներկայացվի Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» երկմասանոց դրաման: Բեմականացումը և նկարչական ձևավորումը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի: Բեմադրությունը՝  ՀՀ ժողովրդական արտիստներ Վահե Շահվերդյան և Հակոբ Ազիզյանի: Երաժշտական ձևավորումը՝  Սեդրակ Զարգարյանի:

 

Աղունի դերում հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանը, Արուսի դերում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանը, Սիմոնի դերում՝ Շահեն Հարությունյանը, երիտասարդ Աղունի դերում՝  Ալլա Դարբինյանը, երիտասարդ Սիմոնի դերում՝  Սարգիս Ավետիսյանը:

 

Դերերում՝ Վասիլ Նազլուխանյան, Գագիկ Դուրմիշյան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյան, Արմինե Վերմիշյան, Շամիրամ Տերտերյան, Հերիքնազ Բաղդասարյան, Արթուր Պապիկյան, Համլետ Գյուլզադյան, Գայանե Մեսրոպյան, Արման Սաքանյան, Վարդիթեր Ներսեսյան, Վահրամ Խառատյան, Արփինե Հակոբյան, Արաքսյա Քոչարյան, Հովհաննես Ներսիսյան:

Ներկայացմանը մասնակցում են նաև ԵԹԿՊԻի Վանաձորի մասնաճյուղի ուսանողները:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ