Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

«Բոհեմ» թատերախումբը հանդես կգա «Օրագիր» փաստավավերագրական դրամայի առաջնախաղով

am
<<Bohem>> t`aterakhowmbe handes kga <<Oragir>> p`astavaveragrakan dramayi arhajnakhaghov_59471

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Բոհեմ» թատերախմբի նախաձեռնությամբ՝ ս. թ. մայիսի 9-ին և 13-ին, ժամը 19:00-ին «Բոհեմ» թատրոնում /հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան 3, Գրողների միության շենք/ տեղի կունենա Լ. Բաղդասարյանի անձնական օրագրի հիման վրա ստեղծված «Օրագիր» փաստավավերագրական դրամայի առաջնախաղը:

Պիեսը, ներկայացման բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Նարեկ Դուրյանի: Դերերում՝ Նարեկ Դուրյան, Քրիստինա Հովհաննիսյան, Թամարա Պետրոսյան, Տաթև Միրումյան, Սիրանուշ Երիկյան, Սուսաննա Ղազարյան, Թելման Առաքելյան, Արտակ Մանուկյան, Ռաֆի Թադևոսյան, Գարիկ Միրզոյան:

Ներկայացման ընթացքում հանդիսատեսը պատմական էքսկուրս կկատարի՝ հայտնվելով տարբեր ժամանակահատվածներում, ականատես դառնալով վերջին տարների մեր հերոսական հաղթանակներին, վայրէջքներին և վերելքներին:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ