Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

«Ձիթենու ճյուղ»-ի տևողությունը կախված կլինի ռազմական ու դիվանագիտական գործոններից. Թուրքագետ

am
<<Dzit`enow chyowgh>>-i tewoghowt`yowne kakhvats klini rhazmakan ow divanagitakan gortsonnerits`. T`owrk`aget_42044

ՌԴ-ը քայլեր չի ձեռնարկում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար, քանի որ գիտակցում է, որ ներկա դրությամբ Թուրքիան իրեն կարող է շատ ավելին առաջարկել, քան, ասենք, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։ Այս մասին «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում ասաց թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը՝ անդրադառնալով թուրքական՝ սիրիական Աֆրին բնակավայրի քրդերի դեմ ուղղված «Ձիթենու ճյուղ» գործողությանը:

Թուրքագետի դիտարկմամբ, պատահական չէ, որ Թուրքիան օրեր առաջ հավանության արժանացրեց «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ ճյուղի կառուցումը։ Բացի այդ, Թուրքիան Ռուսաստանին անհրաժեշտ է սիրիական ընդդիմադիր ու ահաբեկչական խմբավորումների վրա ունեցած ազդեցության համար։ «Հենց այդ համատեքստում խոսք է գնում նաև «Իդլիբը Աֆրինի դիմաց» ռուս-թուրքական գործարքի մասին (երբ Ասադի բանակը սկսեց խորանալ Իդլիբի նահանգում, իսկ Թուրքիան մտավ Աֆրին)։ Ռուսաստանն իր հերթին մեծ ազդեցություն ունի Բաշար Ասադի վրա, և տարածաշրջանային երկրներ հանդիսացող Ռուսաստանն ու Թուրքիան, ինչպես նաև Իրանը, Սիրիայում իրենց գործողություններով առաջին հերթին ԱՄՆ-ին հասկացնել են տալիս, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանային և ոչ թե արտատարածաշրջանային երկրների կողմից, հենց տարածաշրջանի երկրներն են հարցեր լուծողը»,- նշեց Գաբրիելյանը։

Վերջինիս, խոսելով նաև «Ձիթենու ճյուղ» գործողության տևողության մասին, նշեց, որ այն կախված կլինի երկու գործոնից՝ ռազմական ու դիվանագիտական։ Ռազմական գործոնն, ըստ մեր զրուցակցի, այն է, թե որքանով Աֆրինում գտնվող քրդական ուժերը կարող են համալրում ստանալ քրդական մյուս շրջաններից (Մանբիջ, Քոբանի)։ Աֆրինի անկլավ հասնելու համար նրանք պետք է անցնեն Բաշար Ասադի բանակի վերահսկած տարածքներով, իսկ դրա համար անհրաժեշտ է համապատասխան թույլտվություն, և ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը քրդերին արգելել է Եփրատ գետի արևմտյան հատվածում ընկած Մանբիջից շարժվել դեպի Աֆրին։ «Ինչ վերաբերում է դիվանագիտական գործոնին, ապա «Ձիթենու ճյուղ» գործողությունը, բնականաբար, կախված է լինելու գերտերությունների դիրքորոշումից՝ ԱՄՆ, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Իրան։ Սա առաջին հերթին վերաբերում է ԱՄՆ-ին, ով կարող է ժամանակի ընթացքում խստապես կոշտացնել իր դիրքորոշումը և Թուրքիայից պահանջել անմիջապես դադարեցնել Աֆրինի ռազմական գործողությունը։ Ամեն դեպքում Էրդողանը հայտարարել է Սիրիայի քրդերին ոչ միայն Աֆրինից և անգամ Մանբիջից, այլև Եփրատի ողջ արևելյան հատվածից դուրս մղելու իր մտադրության մասին։ Չեմ կարծում, թե նա ինքը հավատում է, որ ԱՄՆ-ը Թուրքիային թույլ կտա անցնել հատկապես Եփրատի արևելյան ափ։ Եվ վերջապես, եթե անգամ Թուրքիային հաջողվի Սիրիայի քրդերին դուրս մղել Աֆրինի և նաև Մանբիջի շրջաններից, այսինքն՝ Եփրատ գետի արևմուտքից (2016թ. Թուրքիան Սիրիայի քրդերի համար Եփրատ գետի արևմտյան ափը սահմանել էր որպես «կարմիր գիծ»), ապա միևնույն է՝ Սիրիայի քրդերը կհայտնվեն շահեկան դիրքերում՝ համեմատած 2011թ. Սիրիայի հակամարտության մեկնարկից առաջ նրանց դրության հետ»,- եզրափակեց Հայկ Գաբրիելյանը։

Գոհար Մակարյան
Share Button
Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ