Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Եկեղեցու դեմ շարժումն ուղղորված է. նրանք թիրախավորել են մեր ազգային ինքնության հիմքերը»

am
<<Ekeghets`ow dem sharzhowmn owghghorvats e. nrank` t`irakhavorel en mer azgayin ink`nowt`yan himk`ere>>_76851

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան 

Այն գործիքակազմը, որով հեղափոխություն կատարվեց Հայաստանի քաղաքական դաշտում, անհամատեղելի է եկեղեցու հետ: Եկեղեցին իր սահմանադրությամբ է առաջնորդվում, և կաթողիկոսի հրաժարականը պահանջելու համար էլ հատուկ ճանապարհային քարտեզ կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գերաշնորհ Տ.Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

«Ես չեմ ցանկանում եկեղեցու դեմ կազմակերպված արշավը կապել հեղափոխության հետ կամ մտածել, թե այս խումբը համագործակցում է իշխանության հետ: Դա հավանական չեմ համարում, բայց ակնհայտ է, որ խումբն ուզում է իր գործողությունները կապել հեղափոխության փաստի հետ, և օգտագործում է նույն բառապաշարն ու գործիքակազմը: Սակայն այն գործիքակազմով, որով հեղափոխություն է կատարվել երկրի ներքին կյանքում, անհնար է  գործել եկեղեցում: Եկեղեցում ինչ-որ բան փոխելու համար, դիցուք՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջելու համար, հատուկ ճանապարհային քարտեզ կա, որով հարցը պետք է անցնի, ոչ թե փողոցային ցույցերով: Անգամ եպիսկոպոսաց ժողովն իրավունք չունի պահանջելու կաթողիկոսի հրաժարականը, քանի որ կաթողիկոսն ընտրվում է Ազգային եկեղեցական ժողովի կողմից, իսկ Ազգային եկեղեցական ժողովը ներկայացնում է համայն հայության ձայնը, ոչ միայն Հայաստանի միայն այդ ժողովն է իրավասու վավերացնելու կաթողիկոսի հրաժարականը»,- ասաց Սրբազանը:

Անդրադառնալով այն հարցին, որ նախաձեռնության անդամները հայտարարում են, թե Գարեգին Բ Հայրապետը «ԿԳԲ»-ի դրածո է, նա ասաց. «Այդ նույն խումբը հայտարարում է նաև, թե Վազգեն Առաջինն էլ էր «ԿԳԲ»-ի դրածո, Գարեգին Ա-ն էլ: Այդ նույն տրամաբանությամբ մեր բոլոր հայրապետներն էլ դրածոներ են եղել, այսինքն Լուսավորչի տոհմն էլ Արշակունյացների դրածոնե՞րն էին, չէ՞ որ թագավարը մասնակցություն ուներ կաթողիկոսի ընտրության գործում:

Բացեք աղբյուրները, տեսեք, որ պետությունը գործուն մասնակցություն միշտ ունենում  է կաթողիկոսի ընտրության գործում,  որովհետև կաթողիկոսի ընտրությունը դա ազգային անվտանգության, հոգևոր անվտանգության խնդիր է: Շատ բնական է, որ պետությունը պետք է ունենա ազդեցություն, ի՞նչ է նշանակում դրածո կաթողիկոս»:

Նա նշեց, որ հստակ ուղղորդում է տեսնում այդ խմբի գործողություններում և տպավորություն է, թե նրանք ամեն օր գնում են աշխատանքի: «Նրանք թիրախավորել են մեր ազգային ինքնության հիմքերը՝ եկեղեցին և բանակը: Երբ Կորյուն աբեղան ասում է, թե «Վազգեն Սարգսյանին Սուրբ հոգին ոչնչացրեց, դա Աստծո հրաշքն էր», ես այստեղ էլ եմ տեսնում ուղղորդում: Վազգեն Սարգսյանը Հայող բանակի հետ է ասոցացվում, և հարվածելով նրա անվանը, հարվածում են նաև բանակին: Կամ որ ասում են, թե  Սուրբ հոգին է ոչնչացրել, ուրեմն Նաիրի Հունանյանին առնվազն պետք է սրբացնել՝ դարձնել Նաիրի հրաշագործ Հունանյան:

Սա արդեն  ազգային անվտանգության հարց է, և զարմանում եմ, որ ԱԱԾ-ն մինչ օրս չի զբաղվում այս թեմայով: Ինչպե՞ս  կարելի է հոկտեմբերի 27-ի զոհերին այդպես վարկաբեկել: Այս խումբը ոչ միայն հայ եկեղեցին է փորձում նսեմացնել, այլև մեր հերոսներին: Երբ հերոսներին մենք ոչնչացնում ենք, ի՞նչ է մնում տակը»,- ասաց Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ