Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

«Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը». համերգ` Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի մասնակցությամբ

am
<<Erazhshtakan hingshabt`i Khach`atryani tane>>. hamerg` Gyowrjiewi anvan zhoghovrdakan nvagaranneri hamowyt`i masnakts`owt`yamb_48570

Ս. թ. մարտի 15-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը` Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի մասնակցությամբ /գեղարվեստական ղեկավար` Լևոն Էսկենյան/:

Ելույթ կունենան` Էմանուել Հովհաննիսյանը /դուդուկ, զուռնա, պկու/, Նորայր Գափոյանը /դուդուկ, բասդուդուկ/, Ավագ Մարգարյանը /փող, զուռնա/, Արմեն Այվազյանը /քամանչա, ծնծղա/, Արամ Նիկողոսյանը /ուդ/, Աստղիկ Սնեցունցը /քանոն/, Վլադիմիր Պապիկյանը /սանթուր, ձայն/, Դավիթ Ավագյանը /թառ/, Մեսրոպ Խալաթյանը /դափ, դհոլ, բուրվառ/, Էդուարդ Հարությունյանը

/թմբուկ, ծնծղա/:

Մասնակցությամբ հանդես կգան նաև Յանա Դարյանը /ալտ/, Մարտին Ուլիխանյանը /կլարնետ/, Տաթևիկ Մովսեսյանը /սոպրանո/, Անդրանիկ Աղաջանյանը /թավջութակ/:

Համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Գ. Ի. Գյուրջիևի, Տ. Մանսուրյանի ստեղծագործությունները:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ