Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

«Էրդողանը մյուս ղեկավարներից տարբերվում է նրանով, որ նա խաբեբա է». Դուբայի ոստիկանապետ

am
<<Erdoghane myows ghekavarnerits` tarbervowm e nranov, or na khabeba e>>. Dowbayi ostikanapet_37551

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Դուբայ քաղաքի ոստիկանապետ Շեֆի Դհահի Քհալֆանը Էրդողանին խաբեբա է անվանել:

 

Այդ մասին նա արաբ պաշտոնյան գրել է իր «Twitter»-ի էջում:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նա մասնավորապես նշել է. «Էրդողանը մյուս ղեկավարներից տարբերվում է նրանով, որ նա խաբեբա է»:

Թուրքական աղբյուրը նշում է, որ կարճ ժամանակ անց արաբ ոստիկանապետի գրառմամբ կիսվել են «Twitter»-ի մոտ 1000 օգտատերեր:

Աղբյուրը նշում է, որ ԱՄԷ-ի Թուրքիայի հարաբերություններն այժմ լարված են: Լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Բին Զայեդը սկանդալային գրառում էր կատարել Էրդողանի մասին: Դրանում մասնավորապես նշված է եղել.

«Երբ 1916թ. թուրք Ֆահրի փաշան ներխուժեց Մադինա, նա թալանեց ժողովրդի ունեցվածքը, առևանգեց շատերին ու Մադինեից բազմաթիվ ձեռագրեր գողացավ։ Այդ գողության մասին գիտե՞իք։ Ահա, սա է Էրդողանի պապերի ու մահմեդական արաբների հարաբերությունները»։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ