Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

«Եվրատեսիլ 2019» կանցկացվի Երուսաղեմում. Նեթանյահու

am en ru
<<Evratesil 2019>> kants`kats`vi Erowsaghemowm. Net`anyahow_60687

«Եվրատեսիլ 2019» միջազգային երգի մրցույթը տեղի կունենա Երուսաղեմում: Այս մասին Իսրայելի կառավարության յուրաքանչյուր շաբաթվա հանդիպման ժամանակ հայտարարել է  Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

«Այս օրերին Երուսաղեմը օրհնվում է բազմաթիվ շնորհներով, որոնցից մեկը մեզ պարգևեց Նետտայի փայլուն հաղթանակը, - ասել է վարչապետը: - Այդ շնորհը հետևյալն է. գալիք տարի  «Եվրատեսիլը» տեղի կունենա Երուսաղեմում: Մենք հպարտ ենք, որ մենք ընդունում ենք մրցույթը», - ասել է Նեթանյահուն, որի խոսքերը հաղորդում է վերջինիս մամլո գրասենյակը:

Հիշեցնենք, որ Լիսաբոնում տեղի ունեցած «Եվրատեսիլ 2019» միջազգային երգի մրցույթի ժամանակ հաղթող է ճանաչվել Իսրայելի մրցակից Նետտա Բարզիլայը: Ըստ մրցույթի կանոնների` հաջորդ տարի այն ​​կանցկացվի հաղթող երկրում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ