Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

«Հայք» կուսակցության քաղաքապետի թեկնածուն բավական բարձր է գնահատում իր շանսերը

am
<<Hayk`>> kowsakts`owt`yan k`aghak`apeti t`eknatsown bavakan bardzr e gnahatowm ir shansere_101429

Հայք (Հայկազուններ) կուսակցության քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյանը իր շանսերը բավական բարձր է գնահատում իր շանսերը և կարծում է՝ մեծ արդյունքներ կարձանագրեն Երեւանի  ավագանու արտահերթ ընտրություններին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածուն։ 

 

«Ես կասկածներ չունեմ, որ մենք բավական լավ ցուցանիշներ կարձանագրենք։ Ես քվեարկեցի հանուն Երեւանի, որ իր նախնական դիմագիծը վերագտած հայը կապրի այնպես, ինչպես իրենց ավանդել են իրենց նախնիները»,– ասաց Գեւորգ Հովսեփյանը։

Քաղաքաքպետի թեկնածուն նշեց, որ չհաղթելու դեպքում ինքը  պատրաստ է շնորհավորել հաղթած թեկնածուին և նույնիսկ պատրաստ է հաղթող թեկնածուին տրամադրել իր ծրագիրը՝ քաղաքը հետագայում ավելի արդյունավետ կառավարելու համար։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ