Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

«Հիմնադիր խորհրդարանը» չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին. Ա. Ենիգոմշյան

am es
<<Himnadir khorhrdarane>> ch`i masnakts`elow Erewani avaganow entrowt`yownnerin. A. Enigomshyan_85039

«Հիմնադիր խորհրդարանը» չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ դեռևս քաղբանտարկյալներ կան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել ՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ նշելով, որ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու համար ունեն երկու հիմնական պատճառով:

«Մենք որոշում ունենք Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու՝ երկու հիմնական պատճառով: Առաջինն այն է, որ մինչև այս պահը դեռևս քաղբանտարկյալներ կան, որոնք ազատ չեն արձակվել, և մենք ինչ-որ չափով հարիր չենք համարում այս պայմաններում ընտրությունների կայացումը: Այսինքն՝  քաղբանտարկյալների առկայության պարագայում ընտրությունների անցկացումը տեղին չէ: Երկրորդ պատճառը ժամանակի գործոնն է, չնայած՝ ընտրությունների օրը դեռ նշանակված չէ, բայց սպասվում է, որ դրանք կլինեն սեպտեմբերի երկրորդ կեսին: Ժամկետի առումով մենք վերակազմակերպման խնդիր ունենք: Այս երկու պատճառներով մենք ինքներս չենք մասնակցելու ավագանու ընտրություններին, բայց ընդհանրապես ընտրական գործընթացներին մասնակցությունը, դրանց կարևորումը շատ էական ենք համարում, և մենք միանշանակ մասնակցելու ենք այս գործընթացներին»,- ասել է Ենիգոմշյանը: Վերջինիս հավելել է, որ իրենք լիահույս են՝ որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները քաղբանտարկյալներն ազատ արձակված կլինեն: «Շատ շուտ պետք է քաղբանտարկյալների խնդիրը լուծվի: Դժվար է պատկերացնել, որ խորհրդարանական ընտրությունների ժամկետները մոտեցած կլինեն, և դեռևս քաղբանտարկյալներ կլինեն»,- նկատել է գործիչը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ