Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

«Իմ քայլը»՝ 81.05 %, ԲՀԿ՝ 6.95 %, «Լույս»՝ 4.99 %. հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները

am en ru
<<Im k`ayle>>, 81.05 %, BHK, 6.95 %, <<Lowys>>, 4.99 %. haytni en entrowt`yownneri nakhnakan ardyownk`nere_101945

ԿԸՀ-ն ներկայացրել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ Այսօր տեղի ունեցած ԿԸՀ արտահերթ նիստի ընթացքում տվյալները հրապարակել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Ըստ այդմ, բոլոր 475 տեղամասերում կատարված հաշվարկով ստացվել է այսպիսի պատկեր.

1. «Ւմ քայլը» դաշինք- 294 հազար 109 քաղաքացի կամ ընտրության մասնակիցների 81.06 տոկոսը:

2.  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 25 հազար 219 ընտրող կամ 6.95 տոկոսը:

3.     «Լույս» դաշինք - 18 հազար 112 ընտրող կամ 4.99 տոկոսը:

4.      ՀՅԴ - 5882 ընտրող կամ 1.62 տոկոսը:

5.       ՕԵԿ -  3948 ընտրող կամ 1.09 տոկոսը:

6.      «Երկիր ծիրանի» կուսակցություն - 5 հազար 59 ընտրող կամ 1.39 տոկոսը:

7.      «Ժառանգություն» կուսակցություն - 2709 ընտրող կամ 0.75 տոկոսը:

8.       «Երևանցիներ» դաշինք - 2985 քաղաքացի կամ 0.82 տոկոսը:

9.      «Երևանի հանրություն» դաշինք - 2502 քաղաքացի կամ 0.69 տոկոսը:

10.    «Հայկազուններ» կուսակցություն - 692 ընտրող կամ 0.19 տոկոսը:

11.    «Ռեֆորմիստների» կուսակցություն - 792 ընտրող կամ 0.22 տոկոսը:

12.   «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն -  799 քաղաքացի կամ 0.22 տոկոսը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն 7 օր անց՝սեպտեմբերի 30-ին։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ