Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

«Քնարական երգեր» գիտակրթական ծրագիրը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

am
<<K`narakan erger>> gitakrt`akan tsragire, Komitasi t`angaran-institowtowm_31147

Ս. թ. նոյեմբերի 18-ին, 23-ին, 25-ին, ժամը 17:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կանցկացվի «Քնարական երգեր» գիտակրթական ծրագիրը, որն իրականացվում է «DVV International»-ի հետ համագործակցությամբ: Մասնակիցները կսովորեն Կոմիտասից մինչև մեր օրերը գրառված ֆոլկլորային քնարական երգեր, որոնցից շատերը հանրությանն անծանոթ են:

Ծրագրի շրջանակում թողարկվելու է «Հազար ու մի խաղ» մատենաշարի առաջին հատորը, որը պարունակում է 50 քնարական երգ: Երգարանն ընդգրկում է նոտային և բանաստեղծական տեքստեր, որոնք ներկայացված են հայերեն բնագրով, գիտական տրանսլիտերացիայով և անգլերեն թարգմանություններով: Երգարանը կարող են օգտագործել երաժշտական ֆոլկլորով հետաքրքրվողները՝ անկախ հայերեն լեզվի իմացությունից:

Հանդիպումները վարում են Տաթևիկ Շախկուլյանը, Աստղիկ Մարտիրոսյանը, Անահիտ Մուղալյանը և Սոնա Սիմոնյանը:

Մուտքն ազատ է:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ