Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

«Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը լույս է ընծայել բացառիկ՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակներին

am
<<K`ristonya Hayastan>> erkshabat`at`ert`e lowys e entsayel bats`arhik,  nvirvats Hayastani arhajin Hanrapetowt`yan ew Sardarapati herosamarti 100-amyaknerin_88499

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը լույս է ընծայել բացառիկ` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակներին:

Բացառիկում տեղ է գտել հոբելյանական տարվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը, ինչպես նաև բազմապիսի հոդվածներ։ Մի շարք հոդվածներ նվիրված են 100-ամյակի տոնակատարություններին և Մայր Աթոռում ու Սարդարապատի հուշահամալիրում կազմակերպված միջոցառումներին:

Վերլուծական հոդվածներով ներկայացվում է Հայոց Եկեղեցու դերակատարությունը հիշյալ տարիներին և մասնակցությունը Հանրապետության կայացման գործում, անցկացվում պատմական զուգահեռներ Ավարայրի և Սարդարապատի միջև: Հոդվածներում մասնավորաբար ուշադրություն է դարձվում պատմական իրադաձություններին, դրանց նորովի ներկայացմանը և լուսաբանմանը: Առանձին հոդվածով ներկայացված է 1918-1920 թթ. Պատմական իրադարձությունների անդրադարձը ժամանակի հայ գրականության մեջ:

Բացառիկում ներկայացված են նաև 100-ամյակի առիթով Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի կողմից հրապարակված աշխատությունները:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ