Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

«Կաղանդավան»-ում կցուցադրվեն մանկական ներկայացումներ

am
<<Kaghandavan>>-owm kts`owts`adrven mankakan nerkayats`owmner_36336

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բացված ամանորյա քաղաք՝ «Կաղանդավան»-ում Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի անդամների մասնակցությամբ դեկտեմբերի 19-30-ը ներառյալ անվճար կցուցադրվեն բացօթյա մանկական ներկայացումներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը:

Նա տեղեկացրել է, որ վաղը՝ դեկտեմբերի 20-ին, թատրոնի դահլիճում տեղի կունենա «Ձնեմարդը» ամանորյա տիկնիկային ներկայացումը:

Ըստ Ա. Հարությունյանի՝ այդ ներկայացումը ցուցադրվել է նաև նախորդ տարի. այս տարվա ներկայացմանը նոր տիկնիկներով են խաղալու:

 

«Ներկայացումը բարի, դրական, ամանորյա հեքիաթ է, որտեղ չկան չար կերպարներ. այս ներկայացման մեջ բարու սերմեր են տարածում երեխաների հոգիներում, որոնք հետագայում պիտի ծլարձակվեն և բարությամբ լցնեն աշխարհը»,-նշել է Ա. Հարությունյանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ