Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

«Կամավոր-պարտադիր» սկզբունքով քաղաքացիները գումարներ են վճարել «Երևան» հիմնադրամին

am
<<Kamavor-partadir>> skzbownk`ov k`aghak`ats`inere gowmarner en vcharel <<Erewan>> himnadramin _66702

Օրերս հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու առաջիկա նիստում ներառվել է «Երևան» հիմնադրամը լուծարելու հարցը: Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս պաշտոնապես տեղեկություն չունեն դրա մասին, սակայն տեղյակ են, որ նման բան է նախապատրաստվում:

««Երևան» հիմնադրամի գործունեությունն իր մեջ պարունակել է բազմաթիվ կոռուպցիոն գործարքներ, և դա է եղել պատճառ, որ մեր բազմաթիվ հարցումներին հիմնադրամը չի պատասխանել: Հիմա, նոր ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել քողարկել այդ ամենը, ինչը հնարավոր է իրականացնել, ըստ իրենց, հիմնադրամի փակման միջոցով: Ըստ էության մտածում են, որ լուծարելով հիմնադրամը կխուսափեն կոռուպցիոն գործարքների բացահայտումից»,- ասաց Խաժակյանը:

Ըստ «Ելք» խմբակցության ղեկավարի՝ խոսքը շատ մեծ գումարների մասին է, որ մուտքագրվել են համայնքային բյուջեից, բայց դա դեռ ամենը չէ. ««Երևան» հիմնադրամ նաև մուտք են արվել քաղաքացիների կողմից գումարներ, որոնք կրել են հաճախ «կամավոր-պարտադիր» բնույթ, ինչը նշանակում է, որ որևէ մեկը, ով առնչություն է ունեցել քաղաքապետարանի հետ, փորձել է ստանալ որևէ ծառայություն կամ թույլտվություն, դա իրականացվել է «Երևան» հիմնադրամ որոշակի ֆինանսական մուտք պարտադրելու դիմաց: Հասկանալի է, որ այս գործարքը օրինական չէ, և դա իրականացվել է պարտադրանքի և ոչ կամավորության սկզբունքի հիման վրա»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա չկարողացավ հստակ պատասխանել, թե հիմնադրամի գումարները կոնկրետ ինչ ծրագրերի վրա են ծախսվել՝ ասելով, որ իրենց հարցումներին հիմնադրամը պատասխաններ չի տրամադրել, և իրենք՝ որպես ավագանու անդամներ հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու որևէ հաշվետվության: «Հիմնադրամի փատսթղթերն ու հաշվետվությունները չեն տրամադրել մեզ, և հիմա կա դատական գործ՝ այդ փաստի առնչությամբ, որը ամսվա վերջին պետք է քննվի»,- ասաց նա:

ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ