Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

«Խուզարկությունը միտված էր ոչ թե ձայնագրության բացահայտելուն, այլ մեր հասարակական գործունեության վրա ճնշում գործադրելուն». iravunk.com

am
<<Khowzarkowt`yowne mitvats er och` t`e dzaynagrowt`yan bats`ahaytelown, ayl mer hasarakakan gortsowneowt`yan vra chnshowm gortsadrelown>>. iravunk.com_99523

«Իրավունք»-ը  գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության եւ ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն Է իրականացվել «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում՝ ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի խոսակցության հայտնի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում: Միաժամանակ խուզարկություն է իրականացվել նաեւ հիշյալ նախաձեռնության ղեկավարներից մեկի՝ Հայկ Այվազյանի բնակարանում:

 «Իրավունքի» հետ զրույցում «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության համակարգողպահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ նախ նշեց, որ այն, ինչի համար կատարվել է խուզարկությունն իրենց գրասենյակում իրականությանը չի համապատասխանում:

- Իմ եւ Հայկ Այվազյանի կողմից չի իրականացվել համապատասխան խոսակցության գաղտնի ձայնագրումը: Հետեւաբար, խուզարկումը միգուցե կապված է մեր նախաձեռնության եւ մեզ համախոհ շրջանակների հասարակական գործունեությամբ:

  Մենք շուրջ հինգ տարի իրականացրել ենք մեր բնակչության իրազեկում Սորոսի հիմնադրամի կողմից մեր ժողովրդի ինքնությանը, մեր արժեհամակարգին վնասող գործունեության հետ կապված, իրականացրել ենք աղանդավորների բացահայտման եւ միասեռականների քարոզչությունը մեր կողմից արգելող գործունեություն՝ դրա դեմ պայքարով:

  Այսինքն՝ մեր հասարակական գործունեությունն ուղղված է եղել այս ուղղությունների հետ, եւ եթե այս խուզարկումը կապված է դրանց հետ, ուրեմն՝ խուզարկությունը  միտված էր ոչ թե ձայնագրության բացահայտելուն, այլ իրողությունն այն է, որ մեր հասարակական գործունեության վրա ճնշում է գործադրվում: Ընդ որում՝ մեր միջոցով նաեւ այն անձնանց եւ կազմակերպությունների վրա, որոնք իրենց գործունեության նպատակների մեջ դրել են այս երեք վնասակար ուղղությունների բացահայտելուն եւ դրա դեմ պայքարին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.-  «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանը եւ Հայկ Այվազյանը խուզարկության վերաբերյալ այլ ուշագրավ եւ աղմահարույց փաստեր կներկայացնեն այսօր՝ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, «Հայելի» մամուլի ակումբում:

«Իրավունք» 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ