Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

«Մասկաներով» եկան, ու մեզ՝ բառիս բուն իմաստով, փռեցին ասֆալտին. պատմում է ԲՀԿ թեկնածուն

am
<<Maskanerov>> ekan, ow mez, barhis bown imastov, p`rhets`in asfaltin. patmowm e BHK t`eknatsown_98439

Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի համամասնական ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Մարկոս Հարությունյանն ասում է թե ոստիկանության տարածած  հաղորդագրությունն` իրեն «ասֆալտին պառկեցնելու» մասին, իրականությանը չի համապատասխանում:

   Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում ավագանու թեկնածուն պատմեց, թե ինչպես է եղել դեպքը՝ երկու օր առաջ,  Շենգավիթ համայնքում, քարոզարշավից հետո  

  «Աջափնյակի ճանապարհին՝ Պռոշյան փողոցում, «մասկաներով», որքան հիշում եմ «ավտոմատներ» կային, մեզ բառիս բուն իմաստով փռեցին ասֆալտին: Երբ հրահանգեցին կանգնել, ես ձեռքերս պարզած կանգնել եմ, իմ հագին եղել է ԲՀԿ շապիկը եւ երբ հարցրել եմ, թե ինչո՞ւ են կանգնեցնում, պատասխան չեն տվել: Երկու րոպե պահելուց, նկարահանումները վերջացնելուց հետո ասում են`կարող ես գնալ»,-  պատմեց Մարկոս Հարությունյանը:

Ավագանու թեկնածուն հայտարարեց՝ ոստիկանները սխալ են թույլ տվել։

Հիշեցնենք,  ՀՀ ոստիկանությունն ի պատասխան տարածել է հետեւյալ հայտարարությունը.

«Վերջին օրերի ոստիկանության գործողությունները ավտոշարասյուներով շրջող թիկնազորերի դեմ նորություն չէ իրավապահների պրակտիկայում և պայմանավորված է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը կենսագործելու անհրաժեշտությամբ: Եվ քանի որ սկզբունքը հիմնարար է, այդ գործողությունները շարունակվելու են, ու համոզված ենք` շարունակելու են արժանանալ մեր համաքաղաքացիների հավանությանը: Ի տարբերություն, օրինակ, լրագրող Պետրոս Ղազարյանի, որն այսօր դժգոհություն է հայտնել իր թիմակցի նկատմամբ նույնպիսի գործողություն իրականացնելու կապակցությամբ: Մեղմ ասած, տարակուսելի դժգոհություն է, որովհետև հիշյալ անձին իսկապես շարասյուն էր ուղեկցում` միևնույն թվերը կրող համարանիշերով մեքենաներով: Պետրոս Ղազարյանի պրոֆեսիոնալիզմը պետք է, որ բավականացներ շարասյան այդ, իրեն վստահաբար ծանոթ, «առանձնահատկությունը» հասկանալու համար, ավելին` առաջինը հենց ինքը, որպես լրագրող, պետք է խստագույնս դատապարտի այդ արատավոր երևույթը:

  Մինչդեռ, ցավալիորեն կատարվել է հակառակը, և մենք ստիպված ենք կրկին հիշեցնել, որ հասարակության բոլոր անդամները հավասար են օրենքի առաջ, ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, և այդ հավասարության ամրագրման ուղղությամբ պետք է գործի ոչ միայն ոստիկանությունը, այլև բոլորս, առաջին հերթին` հանրային ու հրապարակային գործիչները, հակառակ դեպքում սոցիալական արդարության պահանջը դատարկ հնչյուն է»,-գրված է հայտարարության մեջ


 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ