Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

«Մշակութային կանգառ». «Արծվաբույն» ներկայացումը՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում

am
<<Mshakowt`ayin kangarh>>. <<Artsvabowyn>> nerkayats`owme, Gyowmrow V. Achemyani anvan petakan dramatikakan t`atroni bemowm_34560

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը՝ ս. թ. դեկտեմբերի 9-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կցուցադրի Հրաչ Բեգլարյանի «Արծվաբույն» ներկայացումը:

«Մշակութային կանգառ-2017» ծրագրի շրջանակում սունդուկյանցիները հանդես եկան Ստեփանակերտում, Գորիսում, Կապանում, Գորիսում և Վանաձորում:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԱՀ 110 համայնքում, ընդհանուր առմամբ, իրականացվել է ավելի քան 450 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ