Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

«Ռոմա» ֆիլմը Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր. euronews

am
<<Rhoma>> filme Venetiki kinop`arhatoni glkhavor mrts`anakakir. euronews_96107

 

Վենետիկի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակն առաջին անգամ նվաճել է ֆիլմ, որն ի սկզբանե նախատեսված է եղել ոչ կինոթատրոնների, այլ Netflix հարթակի միջոցով տարածման համար:

75-րդ կինոփառատոնի լավագույն ֆիլմ է ճանաչվել մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա»-ն։ Ֆիլմն իր անունը ստացել է Մեքսիկայի մայրաքաղաքի համանուն թաղամասից։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին։ Այն ինքնակենսագրական է և հիմնված է հեղինակի մանկական հիշողությունների վրա։

 

Ժյուրին լավագույն դերասանուհի է ճանաչել բրիտանուհի Օլիվիա Քոլմանին։ Նա մարմնավորել է անգլիացի թագուհի Աննային՝ Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտը» պատմական դրամայում։

Լավագույն դերասան է ճանաչվել Ուիլեմ Դեֆոն՝ Ջուլիան Շնաբելի «Վան Գոգ Հավերժության շեմին» ֆիլմում դերակատարման համար։

Լավագույն ռեժիսոր է դարձել Ժակ Օդիյարը, ժյուրին Գրան պրին շնորհել է հույն Յորգոս Լանտիմոսին՝ «Ֆավորիտը» ֆիլմի համար։

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ