Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Սանիթեք»-ի տնօրենը ցանկություն է հայտնել հանդիպել Դավիթ Սանասարյանի հետ

am
<<Sanit`ek`>>-i tnorene ts`ankowt`yown e haytnel handipel Davit` Sanasaryani het_94695

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ Երևանի աղբահանության իրականացման պատասխանատու «Սանիթեք» ընկերության անգործությունից քաղաքացիների դժգոհություններին:

Նա հիշեցրեց, որ մի քանի անգամ արդեն Facebook-ում էլ գրել են, որ հանդիպել են «Սանիթեք»-ի աշխատակիցների հետ, քննարկում է կազմակերպվել, հրավիրել են նաև Երևանի քաղաքապետարանի, ՃՈ Երևան քաղաքի վարչության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներին, քննարկել այս խնդիրները:

«Տարբեր հարցեր են բարձրացվել, «Սանիթեք»-ի կողմից կան տեխնիկական խնդիրներ, ամեն դեպքում՝ նրանք ստանձնել են նման պարտավորություն, սկզբում մեծամասնությունը գոհ էր նրանց աշխատանքից, հետո տեսանք, որ նման ահռելի քանակության աղբ կարող է օրերով մնալ Երևանի փողոցներում: «Սանիթեք»-ի տնօրենը դիմել է, որ հանդիպի ինձ հետ: Առաջիկա օրերին կհանդիպեմ, նա նաև օրակարգ է առաջարկել, որի շուրջ քննարկում կիրականացնենք»,- ասաց նա:

Սանասարյանն ընդգծեց, որ աղբահանության խնդիրը  իրենց ծառայության գործառույթը չէ, բայց երբ  տեղեկացնում են, որ այս կամ այն համայնքում խնդիր կա, և իրենք արագ վերացնում են այն: Նա հույս հայտնեց, որ այս հարցը արագ կլուծվի նոր քաղաքային իշխանության ձևավորումից հետո:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ