Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

«Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊԸ-ն չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել շուրջ 120 մլն ՀՀ դրամի հարկային պարտավորություն

am
<<Spartak Mowradyan T`reydink>> SPE-n ch`i hashvarkel ew petakan byowje ch`i vcharel showrj 120 mln HH drami harkayin partavorowt`yown_85259

ՊԵԿ համակարգում շարունակվում են բացահայտվել նախկին իշխանությունների օրոք արտոնյալ պայմաններում տնտեսական գործունեություն իրականացրած ընկերությունների կողմից հարկերի պակաս հաշվարկման և վճարման դեպքերը: Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի լրատավական բաժնից: 

Հերթական դեպքը վերաբերում է «Դեվիդ Տուր» տուրիստական գործակալության սեփականատեր Գրիգոր Բալյանի կողմից ղեկավարած «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊ ընկերությանը, որը հանդիսացել է այսպես կոչված «Կարգո» ընկերություն և սահմանված որոշակի գումարների դիմաց զբաղվել ՀՀ-ում գործող տարբեր տնտեսվարողների կողմից Թուրքիայի և Չինաստանի Հանրապետություններից ձեռք բերած խառն ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ: Ընկերությունն իր գործունեությունը կազմակերպել է հարկային ռիսկային պլանավորմամբ, որի արդյունքում, նախնական տվյալներով, չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել շուրջ 120 մլն ՀՀ դրամի հարկային պարտավորություն  (առանց տույժ և տուգանքների): 

Գրիգոր Բալյանին են պատկանել նաև համանման գործունեություն իրականացրած «Պուլման» ՍՊ  ընկերությունը: 

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ,  ընկերություններում նշանակվել են համալիր հարկային ստուգումներ: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել են և կատարվում են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է: 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ