Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի Հայաստանում

am
<<T`op` model APH- 2017>> geghets`kowt`yan mrts`owyt`e kants`kats`vi Hayastanowm_33294

Դեկտեմբերի 10-ին Երևանում՝ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում, կանցկացվի «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության միջազգային մրցույթը: Մեծամասշտաբ այս միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան կժամանեն 18 երկրների թոփ մոդելներ: Մեր երկիրը դեկտեմբերի 4-ից կհյուրընկալի պրոֆեսիոնալ մոդելների ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ տարածքից, ինչպես նաև Մերձբալթյան երկրներից, Ռումինիայից և Բուլղարիայից: Նրանք արդեն իսկ իրենց երկրներում մասնակցել են նախընտրական փուլերի և ճանաչվել հաղթող, և այժմ պայքարելու են գլխավոր դափնիի համար:

 

 

Հայաստանից հեղինակավոր ստուգատեսին կմասնակցեն մոդելներ Սրբուհի Ավանեսյանը և Սեդա Սարգսյանը: Մոդելները բացի բուն մրցույթից նաև  հնարավորություն կստանան մասնակցելու վարպետության դասերի, կկարողանան բացահայտել Հայաստանն՝ այցելելով տարբեր տեսարժան վայրեր

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ