Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

«Տար ինձ ժամանակ». տեղի կունենա Մայա Աֆրիկյանի հեղինակային երգի երեկոն

am
<<Tar indz zhamanak>>. teghi kownena Maya Afrikyani heghinakayin ergi erekon_41480

«Տար ինձ ժամանակ» խորագրի ներքո Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում փետրվարի 19-ին, ժամը 19:00 տեղի կունենա հեղինակ-կատարող, միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանի (սոպրանո) հեղինակային երգի երեկոն: Համերգի առաջին բաժնում կհնչեն Աֆրիկյանի երաժշտությամբ ռոմանսներն ու երգերը, որոնց տեքստերի հեղինակներ են Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը, Մայա Աֆրիկյանը: Համերգի երկրորդ հատվածում էլ կներկայացվեն ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կորյուն Առաքելյանի ստեղծագործությունների տեքստերով երգեր:

Համերգին կմասնակցեն միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը և օպերային երգչուհի Դիանա Հարությունյանը: Երեկոյի կոնցերտմեյստերն ու կազմակերպիչն է Հասմիկ Մարտիրոսյանը: Համերգը կվարի ասմունքող Գայանե Սամվելյանը:

Այս միջոցառումը 80-ից ավելի երգերի և ռոմանսերի հեղինակ Մայա Աֆրիկյանի առաջին հեղինակային երգի երեկոն չէ: Նրա նախորդ համերգային երեկոն տեղի է ունեցել 2015-ին, և այս «Տար ինձ ժամանակ» խորագրով համերգը սպասված է արտիստի համար: Մայա Աֆրիկյանը փաստում է՝ իր նպատակն է հանրությանը ներկայացնել իր հեղինակային ստեղծագործությունները: «Տար ինձ ժամանակ» խորագրի հիմքն էլ Համո Սահյանի տեքստն է, և լիովին համապատասխանում է հեղինակ-կատարողի ներկայիս հոգեվիճակին:

Տեղեկացնենք, որ Մայա Աֆրիկյանը 2003 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժինը: Մի շարք համերգներով հանդես է եկել Երևանում, Արցախում, արտերկրում: 2017 թ. Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում անցկացված «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնին Մայա Աֆրիկյանն արժանացել է առաջին կարգի դիպլոմի՝ «Ակադեմիական վոկալ» անվագակարգում, ինչպես նաև ստացել դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ՝ «Հեղինակային երգ» անվանակարգում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ