Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

«Ժառանգության» վստահված անձանց կողմից գրանցվել է միայն մեկ խախտում

am
<<Zharhangowt`yan>> vstahvats andzants` koghmits` grants`vel e miayn mek khakhtowm_101617

«Ժառանգության» նախընտրական շտաբից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ «Ժառանգության» վստահված անձանց կողմից գրանցվել է միայն մեկ խախտում: Ժ. 13:30-ի մոտակայքում 7/10 ընտրատեղամասում (Մալաթիա-Սեբաստիա) մի ընտրող խցիկում հեռախոսով նկարահանել է քվեարկած քվեաթերթիկը: Այս խախտումը նկատել և ահազանգել է «Ժառանգության» միջազգային հարցերով քարտուղար Անդրանիկ Գրիգորյանը: Քաղաքացու տվյալները գրանցվել են ոստիկանության կողմից:

 Անդրանիկ Գրիգորյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ոստիկանության Շահումյանի բաժնի պետը խոստացել է հետևողական լինել ընտրական խախտումն իրականացրած քաղաքացուն պատասխանատվության ենթարկելու հարցում:

Մենք նաև ուսումնասիրում ենք ըստ թաղամասերի ընտրություններին մասնակցության կասկածելի մեծ տարբերությունը: Մասնավորապես, մեր նախնական դիտարկումների համաձայն, Արաբկիր համայնքի ընտրական տեղամասերում դիտվում է հիմնականում ցածր մասնակցություն, մինչդեռ Մալաթիա-Սեբաստիայի բազմաթիվ տեղամասերում ժ. 15:00-ի դրությամբ մասնակցությունը անհամեմատ բարձր էր:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ