Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Ժառանգությունը» ինչ առաջարկում է, հնարավորինս՝ ի կատար է ածում. Արմեն Մարտիրոսյան

am
<<Zharhangowt`yowne>> inch` arhajarkowm e, hnaravorins,  i katar e atsowm. Armen Martirosyan_90526

Հեղինակ՝ ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2018 թվականի հուլիսի 9-ին հրաժարականի մասին դիմում ներկայացրեց Երևանի քաղաքապետ Տարոն ՄարգարյանըՕրեր առաջ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օր է հրապարակել 2018 թվականի սեպտեմբերի 23-ը:

Ինչպես հայտնի է՝ «Ժառանգություն» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, քաղաքապետի թեկնածուի պաշտոնում առաջարկելով կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Երևանում բազմաթիվ խնդիրներ կան, և մենք այդ խնդիրների լուծման ուղղությամբ կոնկրետ առաջարկներ ենք ներկայացնելու»,- ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ Երևանի քաղաքացիները հենց ձեզ պետք է ընտրեն, ի՞նչ առաջարկներով են հանդես գալու, պարոն Մարտիրոսյանը նշեց.

«Երևանում բազմաթիվ խնդիրներ ենք տեսնում, և այդ խնդիրների լուծման  ուղղությամբ կոնկրետ առաջարկներ ենք ներկայացնելու: Կարծում եմ՝ այստեղ ոչ միայն ներկայացված ծրագրերն են կարևոր, այլև  «Ժառանգության», որպես քաղաքական ուժի հետագիծը, որը երբևիցե քաղաքացիների և պետական շահը չստորադասեց՝ ելնելով կուսակցության շահերից: Թեկուզ  շատ ծանր իրավիճակներում հայտնվելով, մեր կուսակցությունը շարունակեց իր պայքարը, և ի տարբերություն այլ կուսակցությունների՝ չգնաց գայթակղությունների ճանապարհով: Հենց այս հանգամանքը մեր ընտրողներին պետք է վստահություն տա, որ «Ժառանգությունը» ինչ առաջարկում է, հնարավորինս՝  առաջարկը ի կատար է ածում»:

Արմեն Մարտիրոսյանը, որպես «Ժառանգություն» կուսակցության առանձնահատկություն ներկայացրեց Րաֆֆի Հովհաննիսյանի անձը, նշելով, որ վերջինս հայրենադարձության հրաշալի օրինակ է.

«Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես սփյուռքահայ շատ հրաշալի օրինակ է հայրենադարձության համար: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ եթե այն ժամանակ պարոն Հոսվհաննիսյանին հաջողվել է որոշակի ներդրումային ծրագրեր բերել Հայաստան կամ սփյուռքահայ բարեկամներին համոզել, որ Հայաստանում բիզնեսով զբաղվեն՝ հիմա առավելևս ավելի ռեալ է այդ քայլերը կյանքի կոչել»:

Անդրադառնալով դիտարկմանը՝ ձեր նշած հանգամանքներից բացի՝ այնուամենայնիվ քաղաքացիները սպասելու են հստակ և իրատեսական առաջարկների, ասաց. « Բազմաթիվ առաջարկներ կան, դրանք վերաբերվում են՝ մայրաքաղաքում քաղաքացիների իշխանություն ունենալու հարցին, իրենց շահերի ամբողջական սպասարկմանը, էկիոլոգական, տնտեսական խնդիրներին: Երևանը պետք է լինի Մերձավոր Արևելքի «սիլիկոնային հովիտ»-ը, դրա համար պայմաններ է պետք ստեղծել, ինչպես նաև մեր քաղաքացիների համար հնարավորություն պետք է ստեղծենք, որ ոչ միայն իրենց կենցաղային կոմունալ խնդիրները լուծեն, այլև հնարավորություն ունենան որակյալ կրթություն ստանալու: Չենք մոռացել բոլոր քաղաքացիների համար առաջնային՝ տրանսպորտի խնդիրը, այդ ուղղությամբ ևս կոնկրետ առաջարկներ ունենք»:

Պարոն Մարտիրոսյանը ընդգծեց, որ սա «Ժառանգություն» կուսակցության ծրագրերի մասին հակիրճ անդրադարձ էր. «Առաջիկայում կհրապարակենք Երևանի բարեկարգման մեր ծրագիրը, որտեղ ավելի կոնկրետ  կներկայացնենք բոլոր անելիքները»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ