Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

10 տարի անց Դելին կդառնա աշխարհի խոշորագույն քաղաքը՝ շրջանցելով Տոկիոյին. ՄԱԿ

am ru
10 tari ants` Delin kdarhna ashkharhi khoshoragowyn k`aghak`e, shrjants`elov Tokioyin. MAK  _61439

Երկիր մոլորակի քաղաքների բնակչությունը մինչև 2050 թ. կհասնի 6,7 միլիարդի, իսկ 2028 թվականին ամենախոշոր մեգապոլիսը կլինի Դելին՝ գերազանցելով ընթացիկ ռեկորդակիր  Տոկիոյին: Այդպիսի կանխատեսում է ներկայացրել ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի վարչությունը:

Վարչության հաշվարկների համաձայն՝ տասը տարվա ընթացքում Հնդկաստանի քաղաքային բնակավայրերում, այդ թվում մայրաքաղաք Նյու Դելիում կապրի 37,2 մլն մարդ:

«Տոկիոն աշխարհի խոշորագույն քաղաքն է, որի հարակից բնակավայրերում 37 միլիոն մարդ է բնակվում, նրան հաջորդում է 29 մլն բնակչությամբ Դելին, Շանհայը՝ 26 միլիոն, Մեխիկոն և Սան Պաուլո,  որոնցից յուրաքանչյուրի բնակչությունը մոտավորապես 22 մլն է: Այսօր  Կահիրեն, Մումբային, Պեկինը և Դաքան մոտ 20 միլիոն բնակիչ ունեն: Մինչև 2020 թ.  Տոկիոյի բնակչությունը կսկսի կրճատվել, իսկ Դելին միևնույն ժամանակ կշարունակի աճել և մոտավորապես 2028թ.-ին կդառնա աշխարհի առմենա խիտ բնակեցված քաղաքը », - հաղորդում է ՄԱԿ-ի վարչությունը:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ներկայում քաղաքային վայրերում ապրում է աշխարհի բնակչության 55% -ը՝ կազմելով մոտ 7.6 մլրդ դոլար:  

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ