Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

106-ամյա արարատցի տատիկը՝ բիզնեսի մուսա

am
106-amya araratts`i tatike, biznesi mowsa_35934

Արարատի մարզի Լանջանիստ, Շաղափ, Ուրցաձոր համայնքների խոշորացման արդյունքում ձեւավորված համայնքի բնակիչ, շաղափցի Ռոզա Մուրադյանը «Shaghap Tea»՝ «Շաղափ թեյ» ընկերություն է հիմնել եւ զբաղվելու է թեյի փաթեթավորմամբ եւ վաճառքով: Երիտասարդ աղջկա խոսքով, իր 106-ամյա տատիկի անմահական բաղադրատոմսով թեյ պատրաստելու բարի ավանդույթն է խթան դարձել օգտակար  սովորությունը բիզնես մոդելի վերածելու համար։

 

Ռոզան մտադիր է թեյ պատրաստել Խոսրովի անտառի հարակից սարերում աճող բազմազան և օգտակար բույսերից՝ թե առանձին թե խառնուրդներ, առանց քիմիական հավելանյութերի: Այսօր Ռոզան առաջարկում է չորս տեսակի թեյ, նաեւ բուժիչ՝ օգնում են բրոնխիտի, հազի, մրսածության և ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունների դեպքում, կարգավորում են ճնշումը, բարելավում սրտանոթային համակարգի աշխատանքը:ն ու անգամ դրսևորում քաշն իջեցնող հատկություններ։

Ռոզան վստահ է, իրենց սարերը հարուստ են օգտակար բույսերով եւ բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի պարագայում սարերի բարիքը չի սպառվի:

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ