Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

13 տարվա համար զարգացման ծրագիր գրելը նպատակահարմար չէ. Կրթության փորձագետ

am
13 tarva hamar zargats`man tsragir grele npatakaharmar ch`e. Krt`owt`yan p`ordzaget _33258

«Այս տարվա համեմատ 2018թ. պետական բյուջեն կրթության ոլորտում նախատեսում է ֆինանսավորման կրճատում 600-700 մլն դրամով»,- այս մասին «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ չենք կարող պնդել, որ ֆինանսավորման կրճատումը արմատապես կվատացնի կրթության ոլորտում այսօր գոյություն ունեցող վիճակը, քանի որ կրճատման ենթակա ծախսերը ազդում են որոշակի հաստիքների վրա։ «Կրթության ոլորտում կան ծախսեր, որոնք առաջնահերթ են, և ցանկալի կլինի կրճատված գումարներն ուղղորդել այդ բացը լրացնելուն։ Բայց, ցավոք սրտի, կրճատված գումարն այլ ծախսերի համար չի հատկացվում։ Օրինակ, դպրոցների վերանորոգում, մասնագիտական տարբեր ծախսեր, մարդկային կապիտալի հետ կապված ծախսեր և այլն»,- ասաց Խաչատրյանը։

Անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծին՝ փորձագետը նշեց, որ օրենքի նախագիծը սահմանում է մինչև 2030թ. կրթական համակարգը։ Կրթության զարգացումը, համաձայն այս օրենքի նախագծի, բաժանվում է 3 փուլի։ Առաջին փուլով ռացիոնալացվելու է համակարգը, երկրորդ փուլով պետք է զարգացնել ուղղություններ, իսկ երրորդ փուլով Հայաստանը պետք է ունենա ուժեղ կրթական համակարգ։ Ծրագիրն, ըստ Խաչատրյանի, բավականաչափ բանաձևային է, գրված է շատ ընդհանրական, ինչը հնարավորություն չի տալիս լուծել եղած խնդիրները։ «Գրված չէ, օրինակ, թե այսօր Հայաստանում կոնկրետ ինչ խնդիրներ կան կապված ոլորտի հետ, քանի որ որևէ լուծում առաջարկելուց առաջ, պետք է բարձրաձայնել եղած խնդիրները»,-ասաց մեր զրուցակիցը և այն կարծիքը հայտնեց, որ այս ծրագրով շատ բան չի փոխվի։

Ըստ փորձագետի՝ կարևոր է, որ ԿԳՆ-ը կարողանա համակարգել, աջակցել մարդկանց, որպեսզի այդ ծրագիրը յուրաքանչյուրն իր տեղում իրականացնի։

Խաչատրյանը ընդգծեց նաև, որ 13 տարվա համար ծրագիր գրելն այնքան էլ նպատակահարմար չէ, քանի որ ծրագիրը պետք է կարճաժամկետ լինի, որպեսզի հնարավոր լինի ռեալ քայլեր կատարել, իսկ 13 տարվա համար նախատեսված ծրագրի դեպքում ընթացքը երկար է ստացվում։

Գոհար Մակարյան
Share Button
Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ