Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

1991 թվական, սեպտեմբերի 21, հանրաքվե. հայ ժողովուրդն իր «ԱՅՈ»-ն ասաց անկախ Հայաստանին

am en ru
1991 t`vakan, septemberi 21, hanrak`ve. hay zhoghovowrdn ir  <<AYO>>-n asats`  ankakh Hayastanin_100557

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդն ընդունեց «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որը նշանավորեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Հայտարարվեց հանրապետության տարածքում ԽՍՀՄ Սահմանադրության և օրենքների գործունեության դադարեցման մասին:

1991 թվականի մարտի 1-ին Հայաստանի Գերագույն Խորհուրդը որոշեց անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին և համաժողովրդական քվեարկության դնել հետևյալ հարցը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»։

   Հանրաքվեն նշանակվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։ Հանրապետության Գերագույն Խորհրդի Նախագահությանն իրավունք վերապահվեց «իրադրության կտրուկ փոփոխության դեպքում որոշում կայացնել հանրաքվեն ավելի վաղ ժամկետում անցկացնելու մասին»։

  Մարտի 25-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահին ուղարկվեց եզրակացություն, որտեղ նշվեց, որ այդ որոշումը համապատասխանում 1990 թվականի ապրիլի 3-ի ԽՍՀՄ-ի՝ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության ելքի հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» օրենքի սուբյեկտի մաս հանդիսացող, որը իր նախաձեռնությամբ հանրաքվե անցկացնելու մասին (հոդված 2), դրա անցկացման ժամկետների (ոչ շուտ, քան վեց, և ոչ ուշ, քան ինն ամիս հետո՝ ԽՍՀՄ-ի կազմից միութենական հանրապետության դուրս գալու որոշումն ընդունելուց հետո  (հոդվածի 3-րդ մասը 2) ։

Օգոստոսի 5-ին Գերագույն Խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ ուղարկեց ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահ Անատոլի Լուկյանովին, որով խնդրեց «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության ելքի հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» օրենքի 5-րդ հոդվածին համաձայն որոշում կայացնել Հայաստանի տարածքում ԽՍՀՄ, միութենական և ինքնավար հանրապետությունների, ինքնավար կազմավորումների հավատարմագրված ներկայացուցիչների, ինչպես նաև հրավիրել Միավորված Ազգերի Կազմակերպության ներկայացուցիչների։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեն կայացավ։ Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մեծամասնությունը առաջադրված հարցին դրական պատասխան տվեց։

Հանրաքվեի արդյունքում 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհուրդը հաստատեց հանրապետության ելքը ԽՍՀՄ-ի կազմից։

Անկախության հանրաքվեից օրեր առաջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը  գրել էր.

«Հայաստանում առաջին անգամ է անցկացվում հանրաքվե և այն պատասխանելու է հայ ժողովրդի համար ամենակենսական հարցին: Եվ որպեսզի հասունացվեր այդ հանրաքվեն, հարկ եղավ դժվարին պայքար մղել, եղան նաև զոհեր, և այդ մաքառումների շնորհիվ մեր ժողովուրդն ստացավ այն հնարավորությունը, որ այսօր կարող է ժողովրդավարական ձևով կերտել իր անկախ պետականությունը»:

Իսկ « Հայք» օրաթերթն իր առաջին էջում արձանագրեց պատմական փաստը՝ Ժողովրդի կամքով Հայաստանն անկախացավ.

 

Նույն օրը հայ ազգի մեծ նվիրյալ Լորիս Ճգնավորյանը «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի հազարավոր մարդկանցով լեփ-լեցուն դահլիճում տվեց գիշերային հեռուստամարաթոնի մեկնարկը` նվիրված Հայաստանի անկախության հանրաքվեին: Բուռն ծափահարությունների և օվացիաների ներքո տաղանդավոր արվեստագետն ու մարդն իր խոսքն ուղղեց ժողովրդին.

«Այսօր ԱՅՈ-ի օր է, այսօր, վաղն արթուն եղեք, ժողովուրդ: Մենք պետք է «ԱՅՈ» ասենք` իրագործելու համար ազատ և անկախ Հայաստան ունենալու մեր ժողովրդի դարավոր իղձն ու ցանկությունը»:

Եվ փոթորկեց դահլիճը «ԱՅՈ»-ների տարափից:

Հնչեց՝ «Մեր հայրենիքը», ժողովուրդը հոտնկայս, բռունցքները դեպի վեր պարզած, վեհ ու հպարտ հայացքով երգեց անկախ Հայաստանի հիմնը:

Հայաստանի անկախությունն այլևս իրականություն էր...

ՀԱՅ ՁԱՅՆ

 

  

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ