Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

2018-ի ապրիլից Վերահսկիչ պալատը կդառնա Հաշվեքննիչ պալատ

am
2018-i aprilits` Verahskich` palate kdarhna Hashvek`nnich` palat_34371

Այսօր ՀՀ Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը ներկայացնելիս ՎՊ նախագահ Լևոն Յոլյանը հայտարարեց, որ 2018 թվականի ապրիլից Հայաստանի Վերահսկիչ պալատը կվերանվանվի և կդառնա Հաշվեքննիչ պալատ. «Այս փոփոխությունը բխում է Սահմանադրության փոփոխություններից: Այսինքն՝ այս փոփոխություններով պալատը վերահսկողության մասով կիրականացնի հաշվեքննություն»:

 

 2018-ի ապրլից ՀՊ-ն էլ Ազգային ժողովին հաշվետվություն չի ներկայացնի:

 

Լեւոն Յոլյանիւ խոսքով, 2018 թվականին Հաշվեքննիչ պալատը համալիր ուսումնասիրություն կկատարի Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Արտակարգ իրավիճակների, Տնտեսական զարգացման և ներդրումների և Բնապահպանության նախարարություններում, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում:

 

 

«Թեմաներն ընտրելիս նկատի ենք ունեցել նաև վերահսկողության օբյեկտներում վերջին անգամ իրականացված վերահսկողության ժամանակագրությունը, ծավալը, ինչպես նաև ռիսկերը: Օրինակ՝ Քաղավիացիայում վերջին անգամ վերահսկողություն իրականացրել ենք դեռևս 2009 թվականին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ 2012-ին», - հայտարարեց Լեւոն Յոլյանը:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ