Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

2018-ի հունվար-հուլիսին ամենաշատ ծնունդները գրանցվել են Ստեփանակերտում

am
2018-i hownvar-howlisin amenashat tsnowndnere grants`vel en Step`anakertowm_84835

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Արցախում ծնունդների թիվը կազմել է 1335, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1357-ի փոխարեն:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել են ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցմանև նոտարիատի գործակալության կենտրոնական մարմնից:

Ամենաշատ ծնունդները գրանցվել են Ստեփանակերտում՝ 577, նախորդ տարվա 584-ի փոխարեն, իսկ շրջաններից Մարտունիում՝ 189, 2017 թվականի նույն ժամանակահատվածի՝ 162-ի դիմաց:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ