Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

ԱԳ փոխնախարարն ու վարչապետի խորհրդականը պատասխանել են հետխորհրդային երկրների լրագրողների հարցերին

am
AG p`okhnakhararn ow varch`apeti khorhrdakane pataskhanel  en hetkhorhrdayin erkrneri lragroghneri harts`erin_78947

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը և ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հուլիսի 18-ին հանդիպեցին Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Մոլդովան ներկայացնող մոտ երկու տասնյակ լրագրողների հետ: Այս մասին «Հայ ձայնը»-ը տեղեկացավ  ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրին Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, անդրադարձան նոր կառավարության ծրագրում առկա արտաքին քաղաքականությանն առնչվող դրույթներին:

Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Խառատյանը և Տիգրան Բալայանը պատասխանեցին լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը:  

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ