Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

ԱՄՆ նախագահի և առաջին տիկինոջ այցը Լոնդոն առանց միջադեպերի չի անցել

am
AMN nakhagahi ew arhajin tikinoj  ayts`e London arhants` mijadeperi ch`i ants`el_77603

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը Լոնդոնից ժամանել են Գլազգո:

Թրամփը, ում մայրը շոտլանդացի էր, շաբաթ և կիրակի օրերը կանցկացնի Շոտլանդիայում գտնվող իր գոլֆի հանգստավայրում: ԱՄՆ նախագահին Շոտլանդիայում դիմավորել են բազմահազարանոց ցույցերով, ինչպես և Լոնդոնում: Ցույցերի կազմակերպիչները հայտարարել են, որ ցանկանում են ցույց տալ, որ Շոտլանդիան դեմ է Թրամփի «բաժանում և ատելություն սերմանող քաղաքականությանը»:

Դոնալդ Թրամփը հաճախ է նշել Շոտլանդիայի և նրա ժողովրդի հանդեպ իր սիրո մասին և տարիներ շարունակ պարբերաբար այցելել այնտեղ, սակայն նախագահ դառնալուց հետո սա նրա առաջին այցն է Շոտլանդիա:

Շոտլանդիա մեկնելուց առաջ Թրամփը երկու օր անցկացրել է Լոնդոնում:

Լոնդոնում Թրամփն ուշացել էր թագուհի Եղիսաբեթ II-ի հետ թեյախմությունից: Թագուհին ստիպված էր 10 րոպե կանգնած սպասել ԱՄՆ ղեկավարին:

Թրամփին սոցցանցերում քննադատել են ոչ միայն թեյախմությունից ուշանալու, այլև թագուհու առջևից քայլելու համար, ինչը համարվում է անհարգալից վերաբերմունք:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայից ԱՄՆ նախագահն ուղևորվելու է Ֆինլանդիա՝ Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ