Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

ԱՄՆ-ը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից

am
AMN-e dowrs e galis Irani het mijowkayin hamadzaynagrits`_59767

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ելույթ ունենալիս հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ միջուկային գործարքից:

 

Ամերիկացի առաջնորդը մեղադրել է Թեհրանին ուրանի հարստացման և արգելված զենք պատրաստելու մեջ՝ հակառակ համաձայնագրում ամրագրված պայմանների:

 

«Այժմ մենք համոզիչ հաստատում ունենք, որ Իրանի հավաստիացումը, թե միջուկային զենք չեն ստեղծում, սուտ էր», - հավելել է նախագահը:

 

Թրամփը մեկ անգամ ևս քննադատել է պայմանավորվածությունները՝ ընդգծելով. «Համաձայնագիրը այնքան վատ է մշակված, որ եթե նույնիսկ Իրանը ամբողջությամբ կատարի այն, ռեժիմը կարճ ժամանակում միջուկային բեկումի եզրին է մնում»:

 

Թրամփը նշել է, որ եթե Թեհրանը շարունակի միջուկային ոլորտում գործունեություն ծավալել, ապա նրան սպասում են այնպիսի խնդիրներ, «որոնց հետ նա նախկինում չի բախվել»: 

 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ