Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

ԱՄՆ-ը կրճատում է ՄԱԿ-ի ֆինանսավորումը

am
AMN-e krchatowm e MAK-i finansavorowme_89667

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Associated Press- ին հայտնել է, որ ԱՄՆ-ն կրճատելու է ՄԱԿ-ին տրամադրվող ֆինանսավորումը: Բոլթոնի հարցազրույցը ներկայացնում է Houston Chronicle-ը:

Խորհրդատուի խոսքերով, այժմ Միացյալ Նահանգները վճարում է Մարդու իրավունքների խորհրդի բյուջեի 22% -ը և Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի բյուջեն: Ապագայում այդ վճարումները կկրճատվեն:

Բոլթոնը շեշտել է, որ ԱՄՆ իշխանությունները ակնկալում են, որ ծախսերի կրճատումները իրենց «ազդեցություն կունենան»: Միևնույն ժամանակ, նախագահի խորհրդականը չի նշել  գումարի չափը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  տեղեկացրել էինք ՄԱԿ-ի հայտարարության մասին, ըստ որի՝ կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունի:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ