Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

am en
AMN-e nor patzhamijots`ner e sahmanel Rhowsastani dem_85899

ԱՄՆ պետդեպարտամենտը որոշել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Սկրիպալների գործի հետ: Նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ընթացիկ տարվա օգոստոսի 22-ից:

Նշվում է, որ Սոլսբերիում թունավոր նյութի օգտագործման արդյունքում Ռուսաստանը միջազգային իրավունքի խախտում է արել, իսկ 1991 թվականին ընդունված օրենքի համաձայն՝ որևէ երկրի կողմից կենսաբանական ու քիմիական զենքի օգտագործումը հանգեցնում է ԱՄՆ-ի կողմից սահմանափակող միջոցառումների ձեռնարկման:

Պատժամիջոցերը վերաբերում են Ռուսաստան այն ապրանքների ներկրմանը, որոնք կարող են կապված լինել ազգային անվտանգության հետ, հաղորդում է Reuters-ը:  Մասնավորապես՝ խոսքը էլեկտրական սարքավորումների և դրանց բաղադրիչների մասին է՝ այդ թվում նաև նրանց, որոնց օգտագործվում են ավիացիայի ոլորտում:


Բացի այդ, Ռուսաստանը պետք է երեք ամսվա ընթացքում ներկայացնի քիմիական զենք չօգտագործելու երաշխիքներ, ինչպես նաև համաձայնվի միջազգային ստուգումների իրականացմանը, այլապես կբախվի պատժամիջոցների երկրորդ փաթեթին:

 
 
Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ