Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՄՆ-ը սպառնալիքներ է հնչեցրել՝ ուղղված Թուրքիային

am ru
AMN-e sparhnalik`ner e hnch`ets`rel, owghghvats T`owrk`iayin_47802

ԱՄՆ-ը հույս է հայտնում, որ Թուրքիան կհրաժարվի ռուսական S-400 Triumph հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու որոշումից՝ սպառնալով Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ պաշտպանական համագործակցության դադարեցմամբ: Այդ մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի համատեղ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Կերտիս Սկապարոտին:

«Մենք Թուրքիայի հետ քննարկում ենք նրանց օդային պաշտպանության միջոցներն ու համակարգերը, որոնք նրանք կարող են օգտագործել: Չեմ կարծում, թե դա ավարտված գործարք է: <...> Կարծում եմ՝ մենք ժամանակ ունենք, եւ ցանկանում եմ շարունակել աշխատել այս ուղղությամբ` համոզելու նրանց, որ այս համակարգը անհամատեղելի է ՆԱՏՕ-ի չափանիշների հետ», - ասել է Սկապարոտին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Դեմոկրատ սենատոր Ջեկ Ռեդն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի կողմից S-400- ի ձեռքբերումը պոտենցիալ վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ պաշտպանական համագործակցությանն ամբողջությամբ:

Հիշեցնենք, որ փետրվար ամսին թուրքական ԶԼՄ-ները լուրեր տարածեցին այն մասին, որ Վաշինգտոնը սպառնում է Անկարային պատժամիջոցներով՝ կոչ անելով հրաժարվել  ռուսական ՀՕՊ համակարգեր գնելուց: Միեւնույն ժամանակ, ամերիկյան իշխանությունները իբր ցանկանում են օգնել Թուրքիային «ավելի լավ տարբերակ գտնել` օդային պաշտպանության կարիքները բավարարելու համար»: Անկարան էլ, սակայն, դեմ է S-400-ի գնման հետ կապված սպառնալիքներ բանեցնելու մեթոդին:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ