Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Սիրիայի իրադրությունը և առևտրի հարցերը

am en ru
AMN-i ew Fransiayi nakhagahnere k`nnarkel en Siriayi iradrowt`yowne ew arhewtri harts`ere_102313

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներին մասնակցելու համար  Նյու Յորքում գտնվող Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներ  Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը հանդիպում են ունեցել:

Երկու երկրների ղեկավարները հանդիպման ընթացքում քննարկել միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, Սիրիայում տիրող իրավիճակը և առևտրի վերաբերյալ հարցեր: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի վարչակազմի տարածած մամլո հաղորդագրության մեջ:

«Նախագահները նաև քննարկել են ԴոնալդԹրամփի՝ նոյեմբերին   Փարիզ կատարելիք այցի վերաբերյալ նախագծերը և Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված արարողությանը նրա ներկա գտնվելու հարցերը: Երկու առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու գործում  սերտ համակարգման շուրջ», - ասված է հայտարարության մեջ:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ