Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

es am en ru
AMN-n endlaynel e Irani nkatmamb patzhamijots`nere_63652

Միացյալ Նահանգները ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները: Այդ սահմանափակումները կիրառվել են վեց անհատների, երկու կազմակերպությունների հանդեպ, ինչպես նաև Թեհրանի Էվին բանտի հանդեպ, որտեղ, ըստ ամերիկյան վարչակազմի, քաղբանտարկյալներ կան: Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքը:

 

Մայիսի 8-ին Վաշինգտոնը հայտարարեց Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս  գալու մասին, որը ստորագրվել է 2015 թ., Իրանի և միջազգային վեցնյակի միջնորդների (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) միջև: Համաձայնագրով սահմանափակվում էր  Իրանի միջուկային գործունեությունը  ֆինանսական և տնտեսական պատժամիջոցների դադարեցման փոխարեն:

 

Մոսկվան, Բեռլինը, Լոնդոնը, Փարիզը և Պեկինը դատապարտել են ամերիկյան վարչակազմի որոշումը:

 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ