Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել ԵՄ-ի հետ Իրանի վերաբերյալ նոր գործարքի շուրջ

am
AMN-n patrast e ashkhatel EM-i het Irani veraberyal nor gortsark`i showrj_60707

ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել ԵՄ-ի հետ Իրանի վերաբերյալ նոր գործարքի շուրջ: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն:

 

«Հուսով եմ, որ առաջիկա օրերի և շաբաթների ընթացքում մենք կկարողանանք մի գործարքի մշակման հասնել, որը, ըստ էության, կաշխատի և կպաշտպանի աշխարհը Իրանի վատ վարքից, և ոչ միայն իրենց միջուկային ծրագրից, այլև իրենց հրթիռներից և վնասակար վարքից», - ասել է Պոմպեոն:

 

 «Մենք սերտորեն համագործակցելու ենք եվրոպացիների հետ, որպեսզի փորձենք հասնել դրանց», - ավելացրել է պետքարտուղարը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից:

 

Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան իրենց հերթին ափսոսանք են հայտնել ԱՄՆ-ի՝  Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու կապակցությամբ:

 

Վաշինգտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ գործարքի պայմանները:

 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ