Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

ԱԺ-ում հիշում են նախկին պատգամավոր, ներկա վարչապետ Փաշինյանի խոսքից մի դրվագ

am
AZh-owm hishowm en nakhkin patgamavor, nerka varch`apet P`ashinyani  khosk`its` mi drvag_66922

 

Այսօր խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի օրն է: Հայտնի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չի գտնվելու Ազգային ժողովում, քանի որ աշխատանքային այցով մեկնել է  Մոսկվա։

 

Եվ ինչպես լինում է սովորաբար, այս անգամ էլ ամենայն հավանականությամբ վարչապետին խորհրդարանում կփոխարինի փոխվարչապետերից մեկը։

  Թվում է, թե այստեղ որևէ արտառոց  բան չկա: Սակայն պատգամավորական շրջանակներում շատերը հիշում են, թե ինչպես մեկ տարի առաջ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նման բացակայությունը խստագույնս դատապարտվեց ու  քննադատվեց «Ելք» խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից:

 

Մասնավորաբար, պատգամավոր Փաշինյանն ասել էր,  եթե որևէ մեկը վարչապետ է, ապա Աժ-Կառավարություն հարց ու պատասխանի օրը՝ երկրագնդի վրա որևէ այլ վայրում գտնվել չի կարող։

 

 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ