Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել Արցախի մասին

am es
Adrbejanakan lratvamijots`nere hert`akan apateghekatvowt`yownn en taratsel Arts`akhi masin_85083

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրությամբ հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների  տարածած տեղեկությունը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ի պատասխան ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես՝ haqqin.az կայքում հրապարակված տեղեկատվության, թե իբր հայկական կողմը թաքցնում է գետնատնակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առկա կորուստները, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական կայուն իրադրություն և որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել: Իսկ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը ընդունեք որպես ապատեղեկատվության հերթական անհաջող փորձ»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ