Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Ադրբեջանը բաց է Հայաստանի հետ երկխոսության համար. Մամեդյարով

am ru es
Adrbejane bats` e Hayastani het erkkhosowt`yan hamar. Mamedyarov_85003

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վիճակը:

«Բրյուսելում կայացած հանդիպումը առաջին բովանդակալից շփումն էր իմ նոր հայ գործընկերոջ հետ: Մենք կենտրոացած ենք արդյունքի վրա և պատրաստ ենք շարունակել այս ուղղությամբ ինտենսիվ առարկայական երկխոսությունը»,- ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Մամեդյարովը:

Վերջինս հավելել է, որ Ադրբեջանը բաց է Հայաստանի հետ երկխոսության համար, որի շրջանակներում պետք է տեղի ունենան «պատասխանատու և իմաստալից» բանակցություններ:

 «Դրանք պետք է լինեն իմաստալից և պատասխանատու բանակցություններ, որոնք կենտրոնացած են հետևյալ արդյունքի վրա` Ադրբեջանի՝ օկուպացված տարածքների  ազատագրման գործընթացի շուտափույթ մեկնարկ: Հենց դրա շուրջ է ձևավորվել Գորդյան հանգույցը, որը ի վերջո պետք է լուծվի, ինչից հետո բոլոր ածանցյալ խնդիրները,  որոնք առավելապես տեխնիկական բնույթ են կրում, կստանան բոլորովին այլ բնույթ և չեն կապվի նման դժվարությունների հետ»,- ասել է Մամեդյարովը:

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ